ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովի (ԱԽՏՀ) երկրորդ օրը կարճատև շփում են ունեցել, հաղորդում է РИА Новости-ն:
Երկու երկրների առաջնորդները լուսանկարվել են և ակտիվ զրուցել միմյանց հետ: Նրանց կողքով քայլել է Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինը: Լուսանկարման արարողության ժամանակ Պուտինն ու Թրամփը նույնպես միմյանց կողք են կանգնած եղել:
Պուտինն ու Թրամփը «ոտքի վրա» շփում են ունեցել