Թուրք գրող Քեմալ Յալչընը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայն»-ին, որում նա բոլոր հայերից ներողություն է խնդրել:
«Ես նախևառաջ կուզեմ, որ թուրքերն ու հայերը, թուրքերն ու քրդերը և ողջ մարդկությունը բարեկամաբար ապրեն և թշնամանք չունենան: Հայերը 100 տարի պայքարում են, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, թուրքերն էլ չճանաչելուց են հոգնել: Ցեղասպանությունը շատ երկրներ են ճանաչել, սակայն ոչ Թուրքիան: Իմ փափագն այն է, որ մի օր Թուրքիան էլ կընդունի Հայոց ցեղասպանությունը: Կուզեմ, որ մեր գալիք սերունդները բարեկամաբար ապրեն»,- ասել է նա:
«Որպես թուրք ես բոլոր հայերից ներողություն եմ խնդրում: Ներելը դժվար է, սակայն ներվելն ավելի դժվար է, ինձ ներեցեք»,- նշել է Յալչընը: