Քիրքուքի բոլոր նավթահանքերը գտնվում են Իրաքի կառավարության լիակատար վերահսկողության ներքո: Այս մասաին РИА Новости-ին հայտնել է Իրաքի Նավթի նախարարության մամուլի ծառայությունը:
Գերատեսչության ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ նրանք, ովքեր դեռևս երեկ ղեկավարում էին տարածաշրջանի նավթային կառույցները, փակել են դրանք, իսկ տեղացի մասնագետներն ու պահակները լքել են այդ տարածքները:
Այսօր այդ տարածքներ են մտել Իրաքի անվտանգության ուժերը և Հյուսիսային նավթային ընկերության մասնագետները: