Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի օպերացիայի սկզբից երկրի տարածքի գրեթե 90%-ն ազատագրվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ի տվյալներին:
«ԴԱԻՇ-ից ազատագրվել է ՍԱՀ տարածքի 87,4%-ը»,- ասվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ: Ինչպես նաև հաղորդվում է, որ օպերացիայի ընթացքում ռուսական բանակն ավելի քան 30,5 հազար մարտական թռիչք է կատարել և խոցել մոտ 97 հազար օբյեկտ:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ սիրիական Դեր Զորը մոտակա շաբաթվա ընթացքում կազատագրվի: