Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արաբական կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Եմենում 35 մարդ է սպանվել

14:35, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Արաբական կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Եմենում 35 մարդ է սպանվել

Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող արաբական կոալիցիայի օդային հարվածների հետևանքով Եմենում առնվազն 35 մարդ է սպանվել: Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը:
     Ավիահարվածներն իրականացվել են մայրաքաղաք Սանայի հյուսիսային հատվածում: «Սինհուա» լրատվականն իր հերթին հայտնում է, որ օդային հարվածի թիրախ է դարձել հյուրանոց:
     Reuters-ը հաղորդում է 13 վիրավորի մասին:
     Եմենում կառավարական ուժերի և հուսիթ ապստամբների միջև հակամարտությունը շարունակվում է 2014-ից: Երկրի իշխանությանը 2015-ի մարտից աջակցում է արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ:

9011 | 0
Facebook