Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը վերջնագիր է ներկայացրել «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարին։ Ակումբում ցանկանում են լսել բրազիլացու որոշումն առաջիկա երկու շաբաթների ընթացքում, մինչ ակումբներն ԱՄՆ-ում շրջագայություն են անցկացնում։ Փարիզյան ակումբը ձգտում է այս ընթացքում համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ, քանի որ ավելի ուշ կարող են իրավաբանական և ֆինանսական բարդություններ առաջանալ։