Երեկ Թիբիլիսիի Ահմաշենեբելի պողոտայում 100-ավոր մարդիկ երթ են անցկացրել` «Ո՛չ ռուսական ֆաշիզմին կարգախոսով: Երթը կազմակերպել է «Շարժում հանուն խաղաղության-եվրոպական Վրաստան» կուսակցությունը: Երթին փորձել են խանգարել «հակընդեմ երթով»:
Ահմաշենբելի պողոտան հայտնի է Թբիլիսիի զբոսաշրջիկների շրջանում, այդ իսկ պատճառով` երթը հենց այնտեղ է անցկացվել: Այս պողոտայում հուլիսի 14-ին ևս մեկ երթ էր անցկացվել` «Վրացիների երթ» անվամբ: Երթի մասնակիցները պահանջել էին ներգաղթային քաղաքականության սաստկացում և Երկրից ապօրինի ներգաղթյալների վտարում:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչների խոսքով` իրենց երթը «Վրացիների երթի» պատասխանն է, ու իրենք մտադիր են ապացուցել, որ Վրաստանը հանդուրժողական երկիր է, որտեղ տեղ չունեն ֆաշիզմն ու այլատյացությունը, ինչն աղերսվում է Ռուսաստանի հետ: