ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այսօր այցելելու են Բաքու, որտեղ մեկնարկում են լայնամասշտաբ զորավարժություններ՝ Ադրբեջանի զինված ուժերի 23 հազար զինծառայողների մասնակցությամբ։ РИА Новости
-ն
հայտնում է, որ զորավարժություններին ներգրավելու է 120 միավոր տանկ, 180 միավոր հրթիռա-հրետանային կայանք, տարբեր նշանակության մինչև 30 միավոր մարտական ավիացիա և այլն։ Դրանք կտևեն մինչև հունիսի 24-ը։