Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եվրոմիությունում բարեփոխումների բացակայության դեպքում Frexit-ն անխուսափելի է». Էմանուել Մակրոն

12:15, երկուշաբթի, 01 մայիսի, 2017 թ.
«Եվրոմիությունում բարեփոխումների բացակայության դեպքում Frexit-ն անխուսափելի է». Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոմիությունը պետք է բարեփոխումներ իրականացնի հակառակ դեպքում Ֆրանսիայի` միության կազմից դուրս գալը` Frexit-ն, անխուսափելի կդառնա:
     Մակրոնը հայտարարել է, որ ինքը եվրոպամետ է և նախագահական ընտրությունների ողջ ընթացքում առաջ է տարել «եվրոպական գաղափարն» ու ԵՄ քաղաքականությունը, քանի որ այն շատ կարևոր է ֆրանսիացիների և Ֆրանսիայի գլոբալիզացման համար: Նա նշել է, սակայն, որ ֆրանսիացիների կեսը չի ընդունում եվրոպական գաղափարաբանությունը:
     «Ահա թե ինչու է մեզ անհրաժեշտ բարեփոխել այդ Եվրոպան: Մեզ Եվրոպական նոր միություն է անհրաժեշտ, որպեսզի պաշտպանենք մեր ժողովրդին և կարգավորենք մեր գլոբալիզացիան»,- ասել է Մակրոնը:
     Նշենք, որ Մակրոնի մրցակից, «Ազգային ճակատ» շարժման առաջնորդ Մարին Լե Պենը բազմիցս է հայտարարել, որ իր գերխնդիրը Ֆրանսիայի տարածքային, տնտեսական, արժութային ու օրենսդրական ինքնիշխանության վերականգնումն է, իսկ նախագահ ընտրվելու դեպքում` առաջնահերթություններից մեկը` Frexit-ի հարցով հանրաքվե անցկացնելը:

7870 | 0
Facebook