Երևանի ավագանու նիստի ժամանակ որոշվել է թիվ 147 հիմնական դպրոցն անվանափոխել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, այդ դպրոցի շրջանավարտ Ռոբերտ Աբաջյանի անունով: Ավելի վաղ դպրոցի ռազմագիտության դասասենյակն էր անվանակոչվել Արցախի հերոսի անունով:
Հիշեցնենք` որոշման նախագիծը ներկայացրել էր «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Ռոբերտ Աբաջյանը զոհվել է 2016թ. ապրիլի 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս: