Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, անդրադառնալով «Սենթ Էթյեն»-ի հետ խաղում ստացած վնասվածքին, ՀՖՖ մամուլի քարտուղարյությանն ասել է․
«Աջ ազդրիս հետևի մկանն է ցավում: Եղավ դրվագ, երբ արագացում կատարեցի, որպեսզի հասնեմ գնդակին և հենց այդ պահից հետո ցավ զգացի: Վնասվածքիս լրջությունը պարզ կդառնա վաղը՝ բուժզննումից հետո»։