Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երբ նոր էինք եկել, 3 ամիս օգնեցին ու վերջ». Սիրիայից Հայաստան եկած ընտանիքը վատ վիճակում է

15:05, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
«Երբ նոր էինք եկել, 3 ամիս օգնեցին ու վերջ». Սիրիայից Հայաստան եկած ընտանիքը վատ վիճակում է

Ամիսներ առաջ անդրադարձել էինք Հալեպի Նոր գյուղ թաղամասից Հայաստան եկած ընտանիքին, ովքեր հայրենիք գալով բախվել էին աշխատանք չգտնելու և ծանր պայմաններում ապրելու խնդրին:
     «Աղջիկս ատամնատեխնիկ է, փորձում է այստեղ աշխատանք գտնել: Տղայիս աշխատավարձով անգամ տան վարձը չենք կարողանում վճարել: Մենք հիմա տաք անկողին էլ չունենք, որ ավելի ցուրտ լինի, չգիտեմ` ինչպես պիտի քնենք»,- մեզ հետ զրույցում ասել էր տիկին Սիլվան, ում հետ էլ կապ հաստատեցինք` պարզելու ինչպես են ապրում այժմ:
     Տիկին Սիլվան նշեց, որ տղան` Լևոնն առաջվա նման շարունակում է աշխատել ցածր աշխատավարձով, իսկ աղջիկը դեռևս աշխատանք չունի: «Նույնն է: Մեզ 3 ամիս օգնեցին, երբ Սիրիայից նոր էինք եկել, բայց այդ 3 ամիսն էլ վերջացավ: Այստեղ ծանոթ, բարեկամներ ունենք, նրանք մեզ օգնեցին, տաք անկողին, վերմակ բերեցին, մանր- մունր անհրաժեշտ բաներ գնեցինք, յոլա ենք գնում»:
     Նա նշեց, որ ամեն օր խոսում են Սիրիայում ապրող հարևանների ու բարեկամների հետ. «Հոսանք չկա այնտեղ, 10 օր է` նաև ջուր չկա: Տղայիս հույսին էլ չգիտեմ ինչքան պիտի մնանք էսպես: Աշխատանք էլ չգտնենք, ավելի լավ է հետ գնանք»,- ասաց մեր զրուցակիցը:

2539 | 1
Facebook