Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրինա Ալեգրովան համերգով հանդես կգա Երևանում

23:05, շաբաթ, 21 հունվարի, 2017 թ.
Իրինա Ալեգրովան համերգով հանդես կգա Երևանում
     Ռուսական էստրադայի սիրված երգչուհի Իրինա Ալեգրովան մարտի 5-ին Հայաստանում հանդես կգա «Մոնո» խորագիրը կրող հոբելյանական համերգով: Միջոցառման կազմակերպիչն է «Forpostart production»-ը, որը համագործակցում է երգչուհու հետ ավելի քան 10 տարի:
     Իրինա Ալեգրովան ունի հայկական արմատներ: Նրա ստեղծագործական գործունեության վրա մեծ հետք է թողել նրա հայրը` Ալեքսանդր Սարկիսովը, ով արվեստի նկատմամբ մեծ սեր է փոխանցել իր միակ ու սիրելի դստերը: Իրինայի հայրը ժամանակին փախչել է կրկես, որտեղ էլ սկսել է գործունեություն ծավալել: Աշխուժության և ձգտման համար նրան այնտեղ կոչել են «Ալեգրիս», իսկ հետո կրկեսային այդ մականունը նա դարձրել է իր համար հնչեղ ազգանուն: Հայրը նրա համար ընդմիշտ մնացել է որպես տղամարդու անկրկնելի կերպար:
     Ընտանիքը երգչուհու համար մշտապես եղել և մնում է առաջին տեղում: Նրա համար օրինակ են ծառայել սիրելի ծնողները: Այդպես է նա դաստիարակել նաև դստերը և թոռանը:
    

Իրինա Ալեգրովան չի վախենում դժվարություններից և աշխատանքից, նա մշտապես շարժման մեջ է: Ստեղծագործական տարիների ընթացքում նա շրջել է ԱՊՀ ամբողջ տարածքով, մրսել է, ելույթ է ունեցել վատառողջ վիճակում, բայց երբեք չի գանգատվել: Տվել է հազարավոր կենդանի համերգներ լիակատար անշլագով, որոնց տոմսերը սպառվում են համերգից դեռ մի քանի ամիս առաջ: «Ես ամբողջ կյանքումս բանել եմ, ինչպես ծանրաքարշ ձի: Ինձ համար շատ կարևոր է, որ ես միշտ փող ունենամ: Ինձ համար չէ, ես ինձ վրա շատ քիչ եմ ծախսում: Ուրիշների համար: Նրանց կարող է փող պետք գալ, իսկ ես հանկարծ չունենամ»,-խոստովանել է երգչուհին:
     Այսօր Իրինա Ալեգրովան առաջվա պես շատ շրջագայում է, լի է նոր գաղափարներով և ակտիվորեն կազմում է ստեղծագործական նոր պլաններ:
     Նա մտադիր է ելույթ ունենալ, քանի դեռ հանդիսատեսը հաճախում է իր համերգներին, քանի դեռ իր կարիքը կա: Երբ նրան հարցրին, ի՞նչ կլիներ, եթե ամեն ինչ նորից սկսվեր: Պատասխանն անկեղծ էր. «Չկեղծելով, ասեմ`չգիտեմ: Ես հավատում եմ Աստծուն և նրան, որ մեզ առաջնորդում է Աստված, իսկ ճակատագիրը տալիս է մեզ այն, ինչին մենք արժանի ենք»:

5279 | 1
Facebook