Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բալասանյանը վարչապետին առաջարկում է Երևանը բեռնաթափել

14:20, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Բալասանյանը վարչապետին առաջարկում է Երևանը բեռնաթափել

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդես է եկել առաջարկությամբ: Վերջինը վարչապետ Կարեն Կարապետյանին առաջարկել է Երևան քաղաքը բեռնաթափել, որոշ գերատեսչություններ և բուհեր տեղափոխել Գյումրի. «Պետք է Երևանը բեռնաթափենք, եթե չհաջողվի, ապա ռախիտիկի պատկեր ենք ունենալու մեծ գլխով: Որոշ գերատեսչություններ պետք է տեղափոխվեն Գյումրի, արդյունքում` քաղաքում կյանքը կաշխուժանա»,- հավելել է Բալասանյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ այդ մասով երիտասարդների հետ աշխատանքեր են տարվում, իսկ որ Գյումրին ունի զբոսաշրջության զարմանալի հնարավորություն, փաստ է. «Բուհերի և գերատեսչությունների տեղափոխման համար մենք երեք ծրագիր ենք մշակել, որը շուտով կներկայացնենք: Բայց մինչ այդ տեղափոխման հարցում մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում, մասնավորապես, պետք է մասնաշենքեր կառուցենք, սա լուրջ խնդիր է: պետք է քաղաքում մասնավոր սեփականություն ունեցողների հետ խոսենք, որ զրոյից շինարարություն չանենք»: Վարչապետը նշել է, որ Շիրակում բիզնեսի զարգացումը, աշխատատեղեր ստեղծելը պետք է դառնան առաջնային խնդիր: «Շատերը կարծում են, որ ես բիզնես-բիզնես եմ ասում, ուրեմն բիզնես շահերի կողմնակից եմ, բայց այլ տարբերակ չկա՝ աշխատատեղեր ստեղծողը, հարկեր վճարողը բիզնեսն ա: Այն համայնքներում, որտեղ համայնքապետը ղոչաղ ձևով գալու է, ասի՝ ես էս եմ անելու, սա այսպես է լինելու, մենք նրա կողքին կանգնած ենք լինելու, նրան փորձելու ենք ոգևորել»,- շեշտել է Կարապետյանը:

4207 | 0
Facebook