Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ճնշման դեղեր խմելու փոխարեն թեթևակի ծանրաբեռնեք օրգանիզմը. գերմանացի պրոֆեսոր

21:10, երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2016 թ.
Ճնշման դեղեր խմելու փոխարեն թեթևակի ծանրաբեռնեք օրգանիզմը. գերմանացի պրոֆեսոր

Գերմանացի սրտաբանների միության անդամ Ուլֆ Լանդմեսսերը վստահ է, որ զարկերակային ճնշումը նախ և առաջ սխալ կենսակերպի հետևանք է, ինչի մասին սովորաբար վախենում են խոստովանել բժիշկներն ու պացիենտները: Հիվանդության պատճառը բժիշկների սխալ կրթվածությունն է և հիվանդների վատ սովորություններն, ովքեր առավել հեշտ են համարում բռերով դեղեր խմել, քան առավել առողջ դարձնել իրենց կյանքը` հրաժարվելով վնասակար սովորություններից:

Զարկերակային բարձր ճնշման դեմ առավել փորձարկված ու գերազանցապես բնական միջոցը տոկունության մարզանքներն են (կարդիոմարզումներ): Դրանցով զբաղվելը նվազեցնում է շաքարային դիաբետի և ուռուցքային հիվանդությունների վտանգն, օգնում է հաղթահարել սթրեսն ու ընկճախտը: Բժիշկները խորհուրդ են տալիս օրական ընդամենը 30 րոպե ոչ բարդ մարզումներ անել` վազք, արագ քայլք, ոտքով արշավներ, լող, հեծանիվ վարել, թենիս:

Օրգանիզմը շատ ծանրաբեռնելն էլ պետք չէ, պետք է հետևել զարկերակային ճնշմանն և սրտխփոցների քանակին նախքան մարզանքն ու դրա ընթացքում: Իհարկե, 160/95 ճնշման դեպքում ոչ մի մարզանք էլ չի օգնի, նախազգուշացնում է պրոֆեսորը:

Շարժունակության հետ միասին պետք է նաև սահմանափակել աղի օգտագործումը` հասցնելով օրական 5 գրամի, իսկ ալկոհոլինը` մինչև 20-30 գրամ: Ծխելը պետք է բացառել ամբողջությամբ:

8268 | 0
Facebook