Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկել է Շեքսպիրյան 12-րդ փառատոնը. հյուրերի շարքում է աշխարհահռչակ Ռոբերտ Ստուրուան

15:15, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
Մեկնարկել է Շեքսպիրյան 12-րդ փառատոնը. հյուրերի շարքում է աշխարհահռչակ Ռոբերտ Ստուրուան

Հոկտեմբերի 20-26-ը Երևանում կանցկացվի Շեքսպիրյան միջազգային 12-րդ թատերական փառատոնը: Փառատոնն այս տարի կհյուրընկալի շուրջ 130 մասնակցի և հյուրերի 15 երկրից՝ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Ալժիրից, Մոնղոլիայից, Ռուսաստանից, Վրաստանից և այլ երկրներից: Երևանյան 9 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 15 ներկայացում:

Փառատոնի շրջանակում կներկայացվեն Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնի «Հուլիոս Կեսար», Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվան դրամատիկական թատրոնի «Յագո կամ Տրակտատ թաշկինակի մասին», Վոլոդիմիր Զավալնյուկի «Պերետվորենիե» թատրոնի «Համլետ», «Մաստերսկայա» թատրոնի «Մի անգամ Էլսինորում. Համլետ», Ստանիսլավ Սոյկա և Կրակովի երգիչներ երաժշտական խմբի «Շեքսպիր Ակապելլա» ներկայացումները: Երևանյան թատրոններից՝ Շեքսպիրյան փառատոնի ծրագրում հանդես կգան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր» և այլ թատրոններ: Այս տարի Շեքսպիրյան փառատոնը հանդես կգա տարբեր ծրագրերով. կանցկացվի միջազգային թատերական նախագիծ, որի նպատակն է համատեղ ներկայացման միջոցով միավորել տարբեր ժողովուրդների թատերական մշակույթները Երևանի Շեքսպիրյան փառատոնի պատվավոր հյուրերի շարքում են՝ աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան, անգլիացի դերասան և դրամատուրգ, Էդինբուրգի թատերական փառատոնի ժյուրիի պատվավոր անդամ Փիփ Աթթոնը, բեմադրիչ Ալեքսանդրու Բուրունուն և այլ պատվավոր հյուրեր: Նրանց ղեկավարությամբ կանցկացվեն նաև վարպետության դասեր: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Հակոբ Ղազանչյանը, տնօրենը՝ Կարո Բալյանը:

2189 | 0
Facebook