Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ այսօր Բեռլինում կկայանա Նորմանդյան ձևաչափով հանդիպումը, որի ընթացղքում կքննարկվի ուկրաինական հակամարտությունը: Հանդիպմանը կմասնակցեն Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդները:
Մերկելն ու Օլանդը մտադիր են Պուտինի հետ քննարկել նաև սիրիական կարգավորման հարցը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ այսօր` հոկտեմբերի 19-ին, պետք է կայանար Պուտինի այցը Ֆրանսիա, սակայն ՌԴ նախագահը չեղյալ է հայտարարել այն, քանի որ Օլանդն առաջարկել էր հանդիպման ընթացքում քննարկել բացառապես սիրիական հարցը: