Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պիկեն հայտարարել է, թե երբ կավարտի միջազգային կարիերան

13:00, երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2016 թ.
Պիկեն հայտարարել է, թե երբ կավարտի միջազգային կարիերան

Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, թե երբ կավարտի միջքազգային կարիերան։ Դա տեղի կունենա աշխարհի 2018 թվականի առաջնությունից հետո։

«Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունն իմ վերջին մրցաշարը կլինի Իսպանիայի հավաքականի կազմում։ Երկար եմ մտածել այդ մասին և բարդ որոշում ընդունել»,- նշել է Պիկեն։

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը հավաքականում հանդես է գալիս 2009 թվականից։ Նա 2010 թվականի աշխարհի չեմպիոն է և 2012 թվականի Եվրոպայի չեմպիոն։

7342 | 0
Facebook