Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարի շրջանակներում ավարտվեց 5-րդ տուրը։ Այս տուրում Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կրամնիկի հետ։ Պարտիան ավարտվեց 83-րդ քայլին։
Այսպիսով, 5 տուրից հետո Արոնյանը, վաստակած 2,5 միավորով, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը։ Մրցաշարային աղյուսակի առաջատարն է Անիշ Գիրին՝ 4 միավորով։