Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սերժի ապահով Հայաստանի կոնցեպտն իրականում ապահովագրական ընկերությունների հարստացման մանր պլան էր». Լևոն Բարսեղյան

16:05, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
«Սերժի ապահով Հայաստանի կոնցեպտն իրականում ապահովագրական ընկերությունների հարստացման մանր պլան էր». Լևոն Բարսեղյան
    

Սա Սերժիկի ապահով Հայաստանի հերթական լուսանկարն է:
     Սա նաև նրանից է, որ անցած տարիներին լրագրողական մոտ 20 հրկիզված, ջարդված և ոչնչացված ավտոմեքենաների հանցագործություններից որևէ մեկը չհետաքննվեց, հանցագործները չբացահայտվեցին և չպատժվեցին, չկա գոնե մեկ դեպք:
     Սրա կետային լուծումն ապահովագրությունն է, բայց տեսեք Սերժիկանց ապահովագրական կանտորաների ճանկը չընկնեք: Օգտվեք անկախ ընկերությունների ծառայություններից:
     Այսպիսով Սերժիկի ապահով Հայաստանի կոնցեպտն իրականում ապահովագրական ընկերությունների հարստացման մանր պլան էր:
     Եվրամիությունն իրավապաշտպանների, ռիսկային թեմաներով աշխատող լրագրողների համար անվտանգության ապահովման փոքր դրամաշնորհներ է տալիս. տեսախցիկների, երկաթե ճաղերի, լուսավորման, տագնապային համակարգերի տեղադրում և այլն: Կարող եք օգտվել: Ստացվում է, որ մեր անվտանգության երաշխավորն ապահով Հայաստան է խոստանում, իսկ օտար երկիրն այն ապահովում է:
     Ոստիկանության համախառն բյուջեն մոտ 60 մլրդ դրամ է:

2836 | 0
Facebook