Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը 2017թ. համար նախատեսում է բավականին կոշտ բյուջե

14:45, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
Կառավարությունը 2017թ. համար նախատեսում է բավականին կոշտ բյուջե
     Կառավարության նիստի ընթացքում վարչապետը հայտարարել է, որ 2017թ. նախատեսում են բավականին կոշտ բյուջե։
    
     «Թվերը խոսում են դրա մասին՝ 70 մլրդ եկամուտների աճ, պլյուս-մինուս 100 մլրդ ծախսերի նվազեցում պետք է լինի»,-ասել է նա։
    
     Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ նշել է, որ ամենակարևոր սկզբունքը, որն ամրագրվել է հաջորդ տարվա բյուջեով, հարկաբյուջետային և պարտքի կայունությունն է։
    
     «2014-2015 թվականներին ունեցել ենք պետական պակասուրդի բավական բարձր մակարդակ՝ 4.8 տոկոս: Եվ այս տարվա արդյունքներով, ամենայն հավանականությամբ, կունենանք 5.9 տոկոսանոց պակասուրդ: Սրա հետևանքով ավելացել է արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, ինչը պարտքի ստեղծման հիմնական աղբյուրն է»,– ասաց նա:
    
     Ֆինանսների նախարարը տեղեկացրե է, որ ՀՀ արտաքին պարտքը երկու տարիների ընթացքում՝ 2014-2015 թվականներին 43.7 տոկոսից աճել է և այս տարեվերջին 54.4 տոկոս կկազմի։
    
     «Բնականաբար, հաջորդ տարիներին պետք է լինենք պահպանողական, որպեսզի թույլ չտանք պարտքի գերաճ»,- հայտարարեց ֆինանսների նախարարը:
    
     Ելնելով այս ամենից՝ կառավարությունը հաջորդ տարվա բյուջեով կրճատում է ծախսերը: Նախագծով ծախսերը նախատեսված են 1 տրիլիոն 360 մլրդ դրամ, իսկ պակասուրդը կլինի 2.8 տոկոսի շրջանակներում:
5562 | 0
Facebook