Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անկախությունը շատ քիչ բան է նշանակում, երբ հասարակության լայն հատվածը դժգոհ է». Սերժ Թանկյան

13:20, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2016 թ.
«Անկախությունը շատ քիչ բան է նշանակում, երբ հասարակության լայն հատվածը դժգոհ է». Սերժ Թանկյան
     Աշխարհահռչակ երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ:
     «Ընկերներ (Հայաստանում և ողջ աշխարհում), այսօր լրանում է Հայաստանի Անկախության 25-ամյակը։ Մենք պետք է օգտագործեք հնարավորությունը՝ նշելու այս փոքր, բայց գեղեցիկ ազգի հաջողությունների մի մասը՝ միևնույն ժամանակ փորձելով լուծել անհանգստացնող խնդիրները։
     Անկախությունը շատ քիչ բան է նշանակում, երբ հասարակության լայն հատվածը դժգոհ է։ Այս է պատճառը, որ ես և ընկերներիս մի խումբ հայտարարություն ենք տարածել՝ Հայաստանի բնակչությանն օգնելու և դրական քաղաքացիական փոփոխություններ ու բերափոխումներ անելու կոչի մասին։ Խնդրում եմ՝ այն գտնել change.org-ի հետևյալ հղմամբ և ստորագրեք, եթե համաձայն եք»:

Հայտարարության մեջ մանսավորապես նշում է.

«Արդարադատություն Հայաստանում

Մենք, որպես Հայաստանում և Սփյուռքում բնակվող հայեր, հավաքականորեն հավատարիմ ենք Հայաստանում անհապաղ փոփոխության և արդարության գործին: Նկատի ունենալով 2016 թվականի գարնանը և ամռանը տեղի ունեցած ցնցումները և բողոքի ակցիաներն, որոնք հանգեցրեցին մարդու և քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների,
     Մենք ասում ենք ՈՉ՛
    
համակարգված կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական անհավասարությանն, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին և ընտրակեղծիքներին, որոնք նպաստել են շարունակական անկարգություններին։
     Մենք ասում ենք այո՛
    
բոլոր մարդկանց հավասարությանը, մարդու իրավունքների հիմնարար պահպանմանը և պաշտպանությանն, արդար և թափանցիկ ընտրություններին ուղղակի ներգրավվածությանն, օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին, արդար աշխատավարձերին, իշխանության հավասարազոր տարանջատմանն, ազատ մամուլին և թշվառների պաշտպանությանը։
     Մենք ասում ենք այո՛
    
շոշափելի, ժողովրդավարական փոփոխություններին, Հայաստանի քաղաքացիների հետ քաղաքացիական ներգրավվածության միջոցով:
     Որպես հայերի համաշխարհային համայնք, մենք կցանկանայինք, որ Հայաստանի քաղաքական առաջնորդները մարմնավորեն սկզբունքայնություն, հաշվետվություն, իմաստություն, խելամտություն, դիվանագիտություն, կարեկցանք, արդյունավետություն և տեսլական մտածողություն, Հայաստանի ժողովրդի հրատապ և ակնկալվող կարիքները հոգալու համար և այդպիսով ապահովել հավասար, արդար և կառուցողական ուղի դեպի իրական ժողովրդավարությունն, որտեղ յուրաքանչյուր ձայն կարևոր է:
     «Արդարադատություն Հայաստանում»-ը մտահոգված հայերի համաշխարհային կոալիցիա է, ովքեր հավատում են Հայաստանի ժողովուրդի հետ համերաշխությանը և նրան, որ անհրաժեշտ է ներկա լինելով հանդես գալ որպես ականատես և դիտորդ ազատ և արդար ընտրությունների, միևնույն ժամանակ ակտիվորեն ներգրավելով Հայաստանի բնակչությանը, այսպիսով նպաստելով մեր ժողովրդի ներկային և ապագային։ Մենք պետք է պատկերացնենք մի իրավահավասար պետություն, որը արժանի է մեր ժողովրդի տոկունությանն ու հասնենք այդ նպատակին: Հաշվի առնելով մեր եզակի արժեքները և բնավորությունը, Հայաստանը կարող է և պետք է դառնա հնարավորությունների, ստեղծագործության, ժողովրդավարության և հույսի երկիր, մի տարածաշրջանում, որը հղի է քաոսով։ Այլընտրանքը անհավատալի է»։

12932 | 1
Facebook