Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լեզվակռիվ Սարգսյանի և Ալիևի միջև

19:05, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2016 թ.
Լեզվակռիվ Սարգսյանի և Ալիևի միջև

Ուրբաթ օրը Բիշկեքում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում լեզվակռիվ է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Սերժ Սարգսյանը մեղադրել է Ադրբեջանին ապրիլին դրսևորած ագրեսիայի և դրան հաջորդած ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի խախտման համար: Ի պատասխան Իլհամ Ալիևն սկսել է նույն կեղծիքը կրկնել, թե Հայաստանն օկուպացնում է ինքնիշխան երկրի տարածքը, խախտում նրա տարածքային ամբողջականությունը, վտարում ադրբեջանցի «բնիկ ժողովրդին» և բանակցությունների տպավորություն ստեղծում: Ալիևը հիշեցրել է նաև ՄԱԿ ԱԽ բանաձևերը և ասել, թե «Ադրբեջանը տուժող երկիր է»:
     Դրան ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է. «Կեղծիքին պատասխանելն իմաստ չունի»:

27180 | 6
Facebook