Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերկելը` Թուրքիայի հետ անցագրային ռեժիմի ազատականացման մասին

17:05, կիրակի, 04 սեպտեմբերի, 2016 թ.
Մերկելը` Թուրքիայի հետ անցագրային ռեժիմի ազատականացման մասին

Թուրքիայի և ԵՄ միջև անցագրային ռեժիմի ազատականացումը կարող է հաստատվել առաջիկա շաբաթների ընթացքում, հայտնում է Reuters-ը` հղում անելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

Երվրահանձնաժողովի` անցագրերի վերացման համար Թուրքիայի առաջ դրվող նախապայմանների մասին վերջին զեկույցում Անկարայի առջև դրվել են 2 երկարաժամկետ և 5 կարճաժամկետ նախապայմաններ: Դրանց թվում է հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությունը, որն էլ հենց վիճարկվում է Թուրքիայի կողմից:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ժան Կլոդ Յունկերը հայտնել էր, թե ԵՄ-ը կարող է հոկտեմբերի 1-ից չեղարկել անցագրերը, եթե Անկարան կատարի անհրաժեշտ բոլոր պայմանները, այդ թվում` փոխի հակաահաբեկչական օրենսդրությունը:

8695 | 1
Facebook