Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արշակունյաց պողոտայի ապօրինի կառուցված շինությունն ապամոնտաժվել է. ՄԻՊ

17:45, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
Արշակունյաց պողոտայի ապօրինի կառուցված շինությունն ապամոնտաժվել է. ՄԻՊ

Արշակունյաց պողոտայի մի խումբ բնակիչներ կոլեկտիվ դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին ու հայտնել, որ իրենց շենքերի բակում՝ Արշակունյաց-Ֆրունզե խաչմերուկում, ապրիլից կատարվում են շինարարական աշխատանքներ: Ըստ դիմումատուների՝ կառուցված շինությունը խոչընդոտում է արևի լույսի ներթափանցումը բազմաթիվ բնակարաներ, կառուցվում է հանրային սեփականություն հանդիսացող կանաչապատ տարածքում, որտեղ գտնվել է շենքերի բնակիչների կողմից նախկինում կառուցվածզրուցարանը: Դիմումատուների պնդմամբ՝ իրենք դիմել են Երևանի քաղաքապետարան նշված շինությունն ապամոնտաժելու խնդրանքով, սակայն արդյունքի չենհասել:
     Նշված խնդրի կապակցությամբ պաշտպանը համապատասխան գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետին, ի պատասխան որի՝ քաղաքապետը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում նշված շենքերի հարակից տարածքում կառուցված շինությունն ապամոնտաժվել է:
    
     Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

3096 | 0
Facebook