Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները քաղհայց ներկայացրեցին ընդդեմ Ռուսաստանի

15:30, ուրբաթ, 27 մայիսի, 2016 թ.
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները քաղհայց ներկայացրեցին ընդդեմ Ռուսաստանի

Ինչպես տեղեկացրել ենք` Գյումրիի ռուսական ռազմաբազայում ընթանում էր Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները քաղհայց են ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի: Փաստաբան Արամազդ Կիվիրյանը կարճ ներկայացրել է կատարված հանցագործությունը, որ սպանվել է 7 մարդ, այդ թվում՝ 2 երեխա: Հասցվել է ոչ նյութական վնաս, խախտվել է ՄԱԿ կոնվենցիայով սահմանված կյանքի իրավունքը: Նրա խոսքով, Ռուսաստանը` լինելով այդ կոնվենցիայի անդամ, հանդիսանում է պատասխանող կողմ և պատասխանատվություն է կրում Գյումրիի ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչների գործողությունների համար: Հայցի չափը գնահատվում է ընտանիքի չափահաս անդամներից յուրաքանչյուրի համար 50 հազար եվրո և 100 հազար եվրո` երեխաներ Հասմիկ և Սերյոժա Ավետիսյանների համար: Ծանոթանալով կողմերի կարծիքներին՝ դատավորը հայտարարել է` հաշվի առնելով, որ հայցը ներկայացված է հայերեն, այն անհրաժեշտ է թարգմանել և ուղարկել հասցեով, ինչը ժամանակ է պահանջում: Դատավարությունը հետաձգվում է մինչև հունիսի 30-ը և որպես բացառություն՝ կկայանա հինգշաբթի, այլ ոչ թե ուրբաթ:

3527 | 0
Facebook