Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հարձակումը կանխամտածված էր, պատճառն իմ հայ լինելն էր». Կարո Փայլանը` երեկվա ծեծկռտուքի մասին

20:55, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
«Հարձակումը կանխամտածված էր, պատճառն իմ հայ լինելն էր». Կարո Փայլանը` երեկվա ծեծկռտուքի մասին
     Թուրքիայի մեջլիսի Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության հայազգի պատգմավոր Կարո Փայլանը, մեկնաբանելով Էրդողանի կուսակցության անդամների` իր վրա գործած երեկվա հարձակումն, ասել է, որ հայ լինելու պատճառով է ենթարկվել այդ կանխամտածված հարձակմանը, գրում է bianet.org-ը: «Կարոն այստեղ է, Կարոն այստեղ է, գոչեցին նրանք` ցույց տալով, որ թիրախում ես եմ, իսկ իմ նկատմամբ ատելությունը մեծ է: Նրանք չեն կարողանում հանդուրժել, որ հայը հրապարակայնորեն բացահայտում է իրենց խաբեությունները: Դատապարտում եմ իմ անձին, ինքնությանն ուղղված ատելության խոսքը և ատելության հանցանքը։ Նրանք վախկոտ են, և միայն խմբակայնորեն ու նենգաբար են հարձակվում»,- ասել է պատգամավորը` հավելելով, որ չի դիմելու դատարան:
     Հիշեցնենք` ծեծկռտուքը եղել էր պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ նախագծի քննարկումների ժամանակ:

    
     Ավելի վաղ` ապրիլի 22-ին, Փայլանը Թուրքիայի խորհրդարան էր տարել 1915 թվականին զոհված հայ նահատակների լուսանկարները`պահանջելով սկսել հետաքննություն:
10288 | 1
Facebook