Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի իշխանություններն իրենց մոտ են կանչել ԱՄՆ դեսպանին

11:35, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
Թուրքիայի իշխանություններն իրենց մոտ են կանչել ԱՄՆ դեսպանին

Թուրքիայի իշխանություններն իրենց մոտ են կանչել Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին` վերջինից ԱՄՆ պետդեպարտամենտի հնչեցրած հայտարարությունների մասին բացատրություն ստանալու նպատակով: Այս մասին գրում է BBC-ն:

Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք, ի տարբերություն Անկարայի, Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միությունն» ահաբեկչական խմբավորում չեն համարում: Մինչդեռ Քիրբին նշել էր նաև, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությանն» իրենք համարում են ահաբեկչական խմբավորում:

Նշվում է նաև, որ Թուրքիան քրդերի «Ժողովրդական միություն» կուսակցությանը համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» համախոհ և իրենց թշնամի: Այդ պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անցած շաբաթ իր ելույթում կոչ էր արել ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներին` կողմնորոշվել, թե ով է իրենց համար ավելի կարևոր դաշնակից` իրե՞նք, թե` քրդերը:

8114 | 0
Facebook