Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հոլմը Ռոուզիին հաղթելը օրինաչափ է համարում

23:08, շաբաթ, 28 նոյեմբերի, 2015 թ.
Հոլմը Ռոուզիին հաղթելը օրինաչափ է համարում
     UFC-ի նոր չեմպիոնուհի Հոլի Հոլմը, ով սենսացիոն պարտության մատնեց աշխարհի ամենաուժեղ կին Ռոնդա Ռոուզիին, օրինաչափ է համարում իր հաղթանակը։ «Ռոնդայի հետ 10 մենամարտերից 10-ն էլ կհաղթեմ։ Քանի որ, եթե ես ասեմ, որ այդ մենամարտերից գոնե մեկում կարող եմ պարտություն կրել, կընդունեմ իմ թուլությունը։ Գիտեմ, որ ինձ էլ կարելի է հաղթել, այդ պատճառով երկու անգամ ավելի քրտնաջան եմ մարզվելու։ Ռոնդան դեռ կվերադառնա։ Նրան զայրացնում է, որ չեմպիոնական գոտին այլևս իրեն չէ պատկանում։ Ես պետք է երկու անգամ ավելի պատրաստված լինեմ։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ Հոլմը, մենամարտի 2-րդ ռաունդում, նոկաուտի է ենթարկել Ռոուզիին։
9503 | 0
Facebook