Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհի ամենաուժեղ կինը՝ Ռոնդա Ռոուզին, սենսացիոն պարտություն է կրել

17:36, կիրակի, 15 նոյեմբերի, 2015 թ.
Աշխարհի ամենաուժեղ կինը՝ Ռոնդա Ռոուզին, սենսացիոն պարտություն է կրել
     Աշխարհի ամենաուժեղ կին համարվող Ռոնդա Ռոուզին այսօր սենսացիոն պարտություն է կրել՝ զիջելով իր հայրենակցուհի Հոլի Հոլմին։
     Մելբուրնում կայացած մենամարտում 28-ամյա Ռոուզին 7-րդ անգամ պաշտպանում էր իր տիտղոսը։ Նա հաղթողի հիմնական թեկնածուն էր, սակայն մենամարտն ավարտվել է 2-րդ ռաունդում՝ Ռոուզիին նոկաուտի ենթարկելով։ Դա մարզուհու կարիերայի առաջին պարտությունն էր՝ 13-րդ մենամարտում։ Դրանից առաջ անցկացրած 12 ռաունդներում նա հաղթանակ էր տոնել։
     Նշենք նաև, որ մենամարտից հետո Ռոուզին հոսպիտալացվել է։ Նրա վնասվածքների մասին տեղեկություններ չկան։
13860 | 0
Facebook