Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեպալն ավերիչ երկրաշարժից 4 ամիս անց

23:05, կիրակի, 30 օգոստոսի, 2015 թ.
Նեպալն ավերիչ երկրաշարժից 4 ամիս անց

4 ամիս առաջ Նեպալը ցնցվեց ուժգին ու ավերիչ երկրաշարժից: 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը ոչնչացրեց բազմաթիվ շինություններ, հիվանդանոցներ, դպրոցներ, հողին հավասարեցրեց ամբողջ շրջաններ: Զոհվեց ավելի քան 880 մարդ: Այժմ երկրում մուսսոնների սեզոն է, և կյանքը, նախկինի նման, շատ ծանր է: Շատ շրջաններում սպասվում են ուժգին ավերածություններ, ջրհեղեղներ ու սողանքներ: Տասնյակ հազարավոր ընտանիքներ դեռ շարունակում են մնալ վրաններում, հումանիտար օգնության կարիք ունի 2,8 միլիոն մարդ: Դպրոցները, հիվանդանոցներն ու ճանապարհները դեռ փլատակներ են, միլիոնից ավելի մարդ տառապում է քաղցից:

3838 | 0
Facebook