Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեպալում 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

12:07, երեքշաբթի, 12 մայիսի, 2015 թ.
Նեպալում 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Նեպալում այսօր՝ մայիսի 12-ի առավոտյան, կրկին ուժգին երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.4 մագնիտուդ:

Աղբյուրը նշում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Նամչէ Բազար քաղաքից 68 կմ հեռավորության վրա՝ Էվերեստ լեռան մոտակայքում: Զոհերի և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ հույն սեյսմոլոգ Էֆթիմիոս Լեքքասը կանխատեսել էր, որ ապրիլի 25-ի՝ 7.9 մագմիտուդով ավերիչ երկրաշարժից հետո Նեպալում ևս մեկ այդպիսի երկրաշարժ է սպասվում: Իսկ ապրիլի 25-ին գրանցված երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցել է 8 հազարը:
7207 | 0
Facebook