Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կորեայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահը մտադիր է մասնակցել ՖԻՖԱ-ի ընտրություններին

19:31, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
Կորեայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահը մտադիր է մասնակցել ՖԻՖԱ-ի ընտրություններին
     Կորեայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահ Չոն Մոնջուն որոշել է իր թեկնածությունն առաջադրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին։
«Եթե դառնամ ՖԻՖԱ-ի նախագահ, չեմ վայելի կյանքը շքեղ գրասենյակում։ Ես պետք է փոխեմ գրասենյակը և կառույցն ամբողջությամբ»,- ասել է Մոնջուն։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի գործող նախագահ Զեփ Բլատերը վերընտրվել է այդ պաշտոնում մայիսի 29-ին։ Հունիսի 2-ին, սակայն, նա հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասին։
Նշենք նաև, որ ՖԻՖԱ-ի նախագահի նոր ընտրությունները կայանալու են 2016 թվականի փետրվարի 26-ին։
8431 | 0
Facebook