Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրյուսելի կենտրոնով 150 մերկ հեծանվորդ է անցել

00:05, չորեքշաբթի, 24 հունիսի, 2015 թ.
Բրյուսելի կենտրոնով 150 մերկ հեծանվորդ է անցել
     Բելգիացիները անսովոր ակցիա են անցկացնել՝ անվանելով այն «Cyclonudista»։ Ակցիայի կազմակերպիչ Ժերոմ Նատյուրը հայտարարել է, որ նման ակցիայով նրանք ցանկացել են ցույց տալ` որքանով են մեքենաները փչացնում արտաքին միջավայրը և մեր մոլորակը։
«Ապրել քաղաքում, որտեղ ավտոմեքենան զբաղեցնում է կենտրոնական տեղ, դրա վառ օրինակ է։ Մենք քարոզում ենք ավելի հանգիստ տեղաշարժ՝ մարդկանց բարեկեցությանը ուշադրություն դարձնելով։ Այդ նպատակին հասնելու լավագույն միջոցը քաղաքում հեծանիվներով տեղափոխվելն է։ Դրանից աղմուկն ավելի քիչ է։ Ավելի քիչ է նաև օդի աղտոտվածությունը։ Սակայն նման տեղաշարժի հնարավորությունը պետք է մատչելի լինի»,- ասել է Նատյուրը։
Ակցիայի մասնակիցները համոզված են, որ այն ուշադրություն կգրավի հեծանվորդների անվտանգության հանդեպ՝ հասարակական տրանսպորտով լի փողոցներում։
22670 | 6
Facebook