Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տ. Հովհաննիսյան. «Իրականում փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանն այլ բան է ուզեցել ասել»

17:45, ուրբաթ, 29 մայիսի, 2015 թ.
Տ. Հովհաննիսյան. «Իրականում փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանն այլ բան է ուզեցել ասել»
     «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը` ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ Երևանի փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի վերջին ասուլիսին, որտեղ նա` խոսելով տաքսիստների խնդիրներից, առաջարկել էր քաղաքի կենտրոնում սպասարկման նվազագույն արժեքը 600 դրամից դարձնել 1500 դրամ: Նա նաև նշել էր, որ այդ գինը հնարավորություն կտա տաքսիստներին ավելի շատ փող աշխատել և մտածել իրենց մեքենաների վիճակի և արտաքին տեսքի մասին: «Այդ արտահայտությունից բացի, այնտեղ ավելի լուրջ հարցեր քննարկվեցին, և ես զարմացա և անկեղծորեն վրդովվեցի, որ լրատվամիջոցներն այդ ամբողջը դրեցին մի կողմ և վերջին հայտարարությունը սկսեցին քննարկել: Իրականում փոխստիկանապետն այլ բան է ուզեցել ասել, բայց էս խեղճ մարդուն ո՞վ լսեց»,- փոխանցեց մեր զրուցակիցը և տեղեկացրեց, որ ինքն անձամբ է զրուցել Ս. Հովհաննիսյանի հետ: «Ինքն ուզում է նոր մշակույթ ձևավորվի քաղաքի կենտրոնում, որպեսզի մեր տուրիստներին, այցելուներին բարձրակարգ տաքսիներ սպասարկեն: Այսինքն` տաքսիներ, որոնք ավելի հարմարավետ կլինեն, թանկից բացի` մաքուր կլինեն, չծխած, հոտավետ բույրով օծված և այլն: Ես էլ գնահատելով այդ գաղափարը, իմ կողմից պարոն Հովհաննիսյանին առաջարկեցի կին տաքսու վարորդներով համալրել կենտրոնը, որ հրաշք տեղի ունենա: Թեկուզ 1500 դրամով` բուրավետ հոտով կին տաքսիստի կողքն ով ասես` կնստի: Այդ միտքը շատ լավ միտք է, ռոմանտիկա է, կարելի է ասել` հրաշքի պես մի բան»,- ասաց Հովհաննիսյանը: Հարցին` կա՞ն կին տաքսիստներ և հնարավո՞ր է ապահովել պահանջվող թիվը, մեր զրուցակիցը նշեց, որ իր թիմում երեք կին վարորդ կա: Նա նաև ընդգծեց, որ ոչ թե Արման Գալստյանին լսելով այսօր պետք է վարորդների առողջությունը հետազոտել և դուրս հանել, այլև` մտածել ավտոմեքենայի հոտի մասին: Ըստ Հովհաննիսյանի` կարևորը հոտն է, փողոցները ճանաչելը և վերաբերմունքը, ոչ թե` առողջությունը:
5255 | 1
Facebook