Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քսենյա Սոբչակը Հայոց ցեղասպանության առիթով գրառում է արել՝ դառնալով ադրբեջանցիների վիրավորանքների թիրախ

20:43, ուրբաթ, 24 ապրիլի, 2015 թ.
Քսենյա Սոբչակը Հայոց ցեղասպանության առիթով գրառում է արել՝ դառնալով ադրբեջանցիների վիրավորանքների թիրախ

Ադրբեջանական կայքերը հերթական անգամ վիրավորել են ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակին հայամետության ու «երախտամոռության» համար:
     Իր սոցցանցային էջում Սոբչակը գրել է. «Հավերժ հիշատակ Հայաստանի ցեղասպանության բոլոր զոհերին: Այսօր ամբողջ աշխարհն է ձեզ հետ: պատմության ամենամութ էջերը ճանաչելը ուժեղներին է բնորոշ: Ես վստահ եմ, որ Թուրքիան երբևիցե կճանաչի պատմության սարսափելի էջը, թեպեդ դեռևս Թուրքիայի ղեկավարությունն ընտրում է տխուր, Ռուսաստանում առավել քան հայտնի հռետորաբանություն՝ «պատերազմում նաև շատ թուրքեր են սպանվել» ոգով: Աստված հայ ժողովրդին ծաղկում ու բարգավաճում տա: Հավերժ փառք»:

Ադրբեջանական «Հաքքին»-ը թիրախ է դարձրել հատկապես Սոբչակի գրառած Հայաստանի ցեղասպանություն» արտահայտւթյունը, գրելով, թե իբր այդ ժամանակ «Հայաստանն անգամ հեռավոր նախագծերում էլ չէր երևում»: Կայքը շարունակում է, որ Սոբչակն իրավունք չունի ցեղասպանություն անվանել ապստամբների արտաքսումը երկրի խորքերը, որոնց վրա չեն կիրառվել որ հուր, ոչ էլ սուր:

Վերջում ադրբեջանական կողմը հերթական անգամ Սոբչակին մեղադրել է երախտամոռության ու անաղուհացության համար: «Եվ վերջապես, ևս մի նկատառում: Քսյուշա Սոբչակը մի անգամ չէ,որ եկել է Ադրբեջան, որտեղ նրան դիմավորել են մեծ հարգանքով: Եվ նա չէր կարող չիմանալ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում: Այսքանից հետո գուցե արժե 100 անգամ լրջորեն մտածել ու կշռադատել, նախքան երկիր կհրավիրենք նրանց, ովքեր հետո թքում են մեր զգացումների ու կարծիքի վրա»:

Հիշեցնենք, որ Բաքուն ավելի վաղ նեղացել էր Սոբչակից նրա հոր հեղինակած գրքի համար:

5919 | 0
Facebook