Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաքուն նեղացել է Քսենյա Սոբչակից նրա հոր հեղինակած գրքի պատճառով

19:20, չորեքշաբթի, 18 փետրվարի, 2015 թ.
Բաքուն նեղացել է Քսենյա Սոբչակից նրա հոր հեղինակած գրքի պատճառով

Բաքուն խորապես վիրավորված է «երախտամոռ» Քսենյա Սոբչակից, ով «մի քանի անգամ ամենաջերմ հյուրընկալության է արժանացել Ադրբեջանում, իսկ այժմ հրապարակել է հակաադրբեջանական տրամադրություններով լի «Ստալին: Անձնական գործ» գիրքը, որի հեղինակն իր հանգուցյալ հայրն է», գրում է ադրբեջանկան «Վեստի»-ն:
     Քսենյայի հայրն՝ Անատոլի Սոբչակը, եղել է Սանկտ-Պետերբուրգի մարզպետն, այնուհետև 1998-99թթ., Փարիզում ապրած տարիներին գրել է վերոնշյալ գիրքը, սակայն նրա մահը անավարտ է թողել գրքի որոշ հատվածներ:

«Եվ ահա, բոլորի կողմից հայտնի Քսյուշան որոշել է հենց հիմա, աշխարհաքաղաքական այս լարված ժամանակաշրջանում հրապարակել մի գիրք, որտեղ ասվում է, թե հետխորհրդային երկրներում առաջացած բոլոր հակամարտությունները «Ազգերի հայր Ստալինի ձեռքի գործն են, և հիմա նա «գերեզմանի մեջ դիտում է իրար դեմ ելած հարևան ու եղբայր ազգերի արյունահեղ բախումներն ու զվարճանում»:

Նշենք, որ գրքում մասնավորապես ասվում է. «Ազգերի հայր Ստալինի կամայական որոշումների պատճառով հայաբնակ Լեռնային Ղարաբաղը նվիրվել է Ադրբեջանին, լիկվիդացվել է Աբխազիան՝ ներառվելով Վրաստանի կազմի մեջ՝ ինքնավար մարզի կարգավիճակով, երկփեղկվել է օսեթական ազգը՝ վերածվելով Հյուսիսային ու Հարավային Օսթիաների և դարձյալ մտցվելով Վրաստանի կազմի մեջ. ահա միջազգային բախումների իրական պատճառները»:

4709 | 0
Facebook