Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկաններն ու քննիչները Փարաքարի տներից մեկի բակում փնտրում են սպանված ֆրանսուհու թաղված դին

11:50, հինգշաբթի, 16 ապրիլի, 2015 թ.
Ոստիկաններն ու քննիչները Փարաքարի տներից մեկի բակում փնտրում են սպանված ֆրանսուհու թաղված դին
     Այսօր՝ ապրիլի 16-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները ժամանել են Փարաքար գյուղի Օրբելի փողոցի թիվ 7 տուն, հայտնում է Shamshyan.com-ը:
     Ոստիկանները ձեռնաշղթայված վիճակում նշված տուն են բերել 48-ամյա Գևորգ Խաչատրյանին, ով կասկածվում է 2011 դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացուհի, 78-ամյա Մոնիկ Հարլեյին սպանելու և դին նշված տան հողամասում թաղելու մեջ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ողջ գիշեր ոստիկաններն ու քննիչները ընթերակաների ներկայությամբ Գ. Խաչատրյանի մատնանշած վայրում փորման աշխատանքներ են կատարել, որտեղ հայտնաբերվել են մարմնի ոսկրային մնացորդներ: Որպեսզի դին չվնասվի, գիշերը ժամը 3-ի սահմաններում փորման աշխատանքները դադարեցվել են, որպեսզի առավոտյան հրավիրեն հատուկ մասնագետներ և նշված վայրից զգուշությամբ դուրս բերեն դին:
     Մանրամասները կայքում:
7503 | 0
Facebook