Խնդրում ենք սպասել...

Համացանց

«800 կգ մանդակը թափել են, քանի որ Երևանում հրաժարվել են գնել Ջերմուկից հավաքված մանդակը». Վազգեն Գալստյան

23:05, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
«800 կգ մանդակը թափել են, քանի որ Երևանում հրաժարվել են գնել Ջերմուկից հավաքված մանդակը». Վազգեն Գալստյան

Հանքարդյունաբերության չերևացող կողմերից !!!

Քանի որ Լիդիանի հեռացումից հետո այլևս իմաստ չի ունենա փաստերով սրա մասին խոսել, կարծում եմ, որ ամենահարմար ժամանակն է ներկայացնել ևս մեկ խնդիր, որին բախվել են Ջերմուկ համայնքի բնակիչները։

Նկարում մանդակ-մանդիկ-աշի ուտելի կերաբույսն է, որից գարնանը Ջերմուկի սարերից օրական մի քանի տոննա հավաքում և վաճառում էին։
     Հին ու բարի ժամանակներում այս կերաբույսի շնորհիվ կարողացավ գոյատևել Ջերմուկի բնակչությունը։ Սա շատ շատերի հիմնական եկամտի աղբյուրն էր և է, քանի որ ձմռան կուտակված պարտքերը փակելու միակ արագ միջոցը դաշտի բարիքն հավաքելն ու վաճառելն էր։

Նկարում պատկերվածը մոտ 800 կգ մանդակ է, որը թափել են, քանի որ Երևանում հրաժարվել են գնել Ջերմուկից հավաքված մանդակը։ Ջերմուկցիներս Հրայրին գիտենք՝ աշխատասեր ու սեփական քրտինքով իր հացը վաստակող մարդ է, իսկ թափված մանդակն ինքը հատուկ ետ է բերել Ջերմուկ, որպես ի լուր բոլոր անհավատներին և թերահավատներին, որ Ջերմուկի մանդակն այլևս վաճառել հնարավոր չէ։

ՀԳ. Ջերմուկի մանդակն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում, քանի որ Ամուլսարի ոսկու հանքը չի շահագործվել և ՀՀ բնակչությունը երբեք թույլ չի տա Ամուլսարի շահագործումը։

11645 | 1
Facebook