Լիտվայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Լիտվայում (համատեղության կարգով նաև՝ Լատվիայում և Էստոնիայում) ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
«Լիտվայի Սեյմասը 2-րդ ընթերցմամբ վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ 89 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Էստոնիայից և Լատվիայից հետո Լիտվան երրորդ ԵՄ անդամ պետությունն է, որը վավերացնում է այս պատմական համաձայնագիրը»,- գրել է Մկրտչյանը: