Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթն ու իր ընկերները հարձակման են ենթարկվել ստահակների կողմից». Չուքասզյան

17:35, ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ.
«Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթն ու իր ընկերները հարձակման են ենթարկվել ստահակների կողմից». Չուքասզյան

«Էրեբունիում` Այվազովսկու փողոցում քաղաքացիական հագուստով անձինք մահակով ծեծի են ենթարկում անչափահաս ցուցարարներին»,- «Ֆեյսբուք»-ում նման գրառում է արել օգտատեր Անի Գևորգյանը:

Այս միջադեպին անդրադարձել է նաև «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Գարեգին Չուքասզյանը, ով 2 տարի է, ինչ գտնվում է ընդհատակում: «Վարուժան Ավետիսյանի լույս որդին՝ Դավիթը և իր ընկերները, որոնք այսօր քաղաքացիական անհնազանդության գործողություններ էին իրականացնում Էրեբունի թաղամասում, ենթարկվել են քաղաքացիական հագուստներով մի խումբ ստահակների կողմից հարձակման»,- գրել է Չուքասյանը:

Հիշեցնենք՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն այսօր ահազանգել էր, որ Էրեբունիի տարածքում քաղաքացիական հագուստով անձինք բռնություն են գործադրել անչափահասների նկատմամբ:

8488 | 1
Facebook