Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչ միջոցառումներ է անհրաժեշտ ձեռնարկել ուժգին քամու վնասներից խուսափելու համար. գյուղնախի հորդորը

16:55, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
Ինչ միջոցառումներ է անհրաժեշտ ձեռնարկել ուժգին քամու վնասներից խուսափելու համար. գյուղնախի հորդորը

Համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության տեղեկատվության` ս.թ. մարտի 24-ին` կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր, հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ: Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վրկ-ի, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում և Երևանում՝ 20-25 մ/վրկ-ի:

Քամու արդյունքում հնարավոր վնասները նվազեցնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է ուշադրության կենտրոնում պահել ջերմոցները, մասնավորապես լրացուցիչ ամրացնել թաղանթապատ ջերմոցների ծածկերն, ամուր փակել ջերմոցների օդանցքները:

10878 | 1
Facebook