«Դատարանների որոշումները չեմ մեկնաբանում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի՝ 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկմանը: «Որևէ մեկը չի ժխտում Սեֆիլյանի մասնակցությունն Արցախյան պատերազմին, բայց մարդն ունենում է կյանքի փուլեր, որոնք կարող են տարբեր դրսևորումներ ունենալ»,- շարունակել է Վարդանյանը: Հարցին՝ իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ նրա անունը հանվել է դասագրքերից, պատասխանել է. «Նախ՝ չգիտեմ, որ նրա անունը կա դասագրքերում...»:
Հիշեցնենք՝ Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարել էր, որ իշխանությունն ամեն կերպ փորձել է ջնջել Սեֆիլյանի անունն Արցախյան պատերազմի պատմության էջերից․ «Մի ժամանակ Սեֆիլյանի անունը գրված էր դպրոցական գրքերում՝ որպես հերոս։ Վերջին երկու տարին հանվել է ինչ-որ մեկի թեթև ձեռքով։ Ինչո՞ւ։ Որովհետև Սեֆիլյանն անցանկալի անձ է իշխանության համար, նա չի ենթարկվում իշխանության խաղի կանոններին»,- ասել էր նա:
Հիշեցնենք նաև, որ դատարանի մարտի 20-ի վճռով, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Մարտական խաչի ասպետ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման: