Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ քանի՞ քաղաքացի է պատրաստ թույլ չտալ Հայաստանի ադրբեջանացումը Սերժ Սարգսյանի վերարտադրության միջոցով». Ն. Փաշինյան

12:20, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
«ՀՀ քանի՞ քաղաքացի է պատրաստ թույլ չտալ Հայաստանի ադրբեջանացումը Սերժ Սարգսյանի վերարտադրության միջոցով». Ն. Փաշինյան

«Հիմա Հայաստանի թիվ մեկ խնդիրը Սերժ Սարգսյանի վերարատադրությունը թույլ չտալն է, երկրորդը՝ նրա հրաժարականի պահանջը: Ես որպես ՀՀ քաղաքացի ու քաղաքական գործիչ, դա ունեմ միշտ, բայց խնդիրը դրա իրագործման մեջ է»,- լրագրողների հետ ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դեռ Խորենացի փողոցի հայտնի իրադարձությունների ժամանակ հանրությանը առաջարկել է խնդրի լուծման ձևը. «Ասել եմ՝ կա խնդիր, որ քաղաքացիների կամարտահատման միջոցով դա կարող է լուծվել, ու ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, ես ինձ դրա երաշխավոր եմ դնում»: Նրա խոսքով՝ 2016-ի ամռանն այդ հնարավորությունն առկա էր, բայց իրադարձություններն այլ կերպ դասավորվեցին: «Հիմա էլ մտածում եմ՝ ինչ հնարավորուոթյուն կա պարզելու, թե ՀՀ քանի՞ քաղաքացի է պատրաստ կանգնել ու թույլ չտալ Հայաստանի ադրբեջանացումը Սերժ Սարգսյանի հերթական վերարտադրության միջոցով»,- ասաց նա:

4181 | 5
Facebook