Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե ԱՎԾ պետին չպիտի հարց տանք, էս մարդը խի՞ ա եկել». Փաշինյանը բարկացավ

11:25, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
«Եթե ԱՎԾ պետին չպիտի հարց տանք, էս մարդը խի՞ ա եկել». Փաշինյանը բարկացավ

«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, դիմելով նիստը վարող Արա Բաբլոյանին, Էդուարդ Շարմազանովին ու Խոսրով Հարությունյանին, ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Ն. Փաշինյանը հայտարարեց. «Ինձ հուշեցին, որ Ազգային վիճակագրական ծառայության պետին հարցեր չեն տրվելու, ինչո՞ւ»:

«Նա հողորդմամբ է հանդես գալու: Օրենքով նա չի կարող ներքաշվել քաղաքական բանավեճերի մեջ»,- պատասխանեց հանրապետական Խոսրով Հարությունյանը:

«Ես չասեցի ԱՎԾ պետին ներքաշեք քաղաքական դեբատների: Թվեր են հրապարակվելու, հարցեր ենք ունենալու: Բա էս ամբողջ պատմությունը նրանց զեկույցներից է սկսվում ու ավարտվում: Եթե հարց չպիտի տանք, զեկույցները կարող ենք կարդալ, տառաճանաչ ենք, թող ԱՎԾ պետը գնա իրա գործերով զբաղվի»,- բարկացավ Փաշինյանը:

5008 | 0
Facebook