Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դաժան ողբերգություն Վոլգոգրադում. անդամալույծ կինը 2 շաբաթ շարունակ տանջամահ է եղել որդու դիակի մոտ

01:30, շաբաթ, 09 դեկտեմբերի, 2017 թ.
Դաժան ողբերգություն Վոլգոգրադում. անդամալույծ կինը 2 շաբաթ շարունակ տանջամահ է եղել որդու դիակի մոտ

ՌԴ Վոլգոգրադ քաղաքում ընտանեկան դաժան ողբերգություն է տեղի ունեցել: Ծեր անդամալույծ կինն առանց հացի ու ջրի մահանալիս է եղել ամբողջ 2 շաբաթ, քանի որ նրա միակ հարազատ ու խնամակալ որդին մահացել է:

Հարևանները ոստիկանություն են կանչել միայն այն ժամանակ, երբ սուր տհաճ հոտ են առել բնակարանից, որտեղ ապրելիս են եղել մայրն ու որդին: Նրանք պատմել են, որ դուռը ոչ ոք չի բացել երկար ժամանակ, իսկ բնակարանի տիրոջը վաղուց չեն տեսել:

Դուռը կոտրելուց հետո փրկարարները բնակարանում հայտնաբերել են 58-ամյա տանտիրոջ և նրա 79-ամյա մոր դիերը:

Կինն անդամալույծ է եղել ու չի կարողացել տեղից վեր կենալ կամ էլ օգնություն կանչել ու դանդաղ տանջամահ է եղել, իսկ մահն, ինչպես պարզվել է, վրա է հասել սրտային անբավարարությունից: Որդուց բացի նա ուրիշ ոչ ոք չի ունեցել:

24967 | 0
Facebook