Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երկրպագուները հանդիպման ընթացքում ծեծել են մրցավարներին (տեսանյութ)

15:10, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
Երկրպագուները հանդիպման ընթացքում ծեծել են մրցավարներին (տեսանյութ)

Արգենտինայի 4-րդ դիվիզիոնի առաջնության «Յուվենթուդա» - «Ինդեպենդիենտե» հանդիպման ընթացքում արգենտինացի երկրպագուները խաղադաշտ են դուրս եկել և ծեծել հանդիպման գլխավոր մրցավարին։ Հանդիպման ավարտից մի քանի րոպե առաջ «Ինդեպենդիենտե»-ի ֆուտբոլիստները հաղթում էին 1։0 հաշվով՝ 11-մետրանոցից խփած գոլի շնորհիվ։ Երկրպագուները դեմ էին իրադարձությունների նման զարգացմանը։ Նրանք խաղադաշտ են դուրս եկել և սկսել ծեծել գլխավոր մրցավար Բրունո Ամիկոնիին և նրա օգնականներին Մարսելո Ակոստային և Մաուրիսիո Լունակային։ Երկրպագուները քարով հարվածել են Ամիկոնիի գլխին։ Մրցավարական անձնակազմը հոսպիտալացվել է։

6123 | 0
Facebook