ՖԻԴԵ-ի Գրան պրի. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վաշյե Լագրավի հետ
21:15, շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Իսպանիայի Պալմա Դե Մալյորկա քաղաքում մեկնարկել է ՖԻԴԵ-ի Գրան պրիի 4-րդ փուլը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ։