Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Շաբաթներ կամ օրեր անց Վիտալինան ուրիշ մարդու մոտ կգնա». Արմեն Ջիգարխանյան

16:05, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
«Շաբաթներ կամ օրեր անց Վիտալինան ուրիշ մարդու մոտ կգնա». Արմեն Ջիգարխանյան
     82-ամյա դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը կրկին հայտնվել է «Թող խոսեն» թոք շոուի եթերում և պատմել, թե ինչպես է այժմ ապրում 38-ամյա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի հետ ամուսնալուծությունից հետո:
     Ջիգարխանյանի ընկերները նրան մենակ չեն թողել: Նրանք արտիստին մեծ բնակարան են նվիրել Մոսկվայում:
     Ջիգարխանյանը ներկայացրել է իր բնակարանն ու հայտնել է, որ վստահ է կնոջ դավաճանության հարցում:
     «Ծիծաղելի պատմություն է: Ոչ ոք չհիշեց Վիտալինային, ով դաշնամուր էր նվագում: Հիշեցինք նրան, ով խաբեց Ջիգարխանյանին և ինչ-որ տեղ գնաց: Դավաճանության հոտ է գալիս: 3 շաբաթից կամ 2 օր հետո Վիտալինան մեկ ուրիշի մոտ կգնա»,- ասել է 82-ամյա արտիստը:
     Իսկ արդեն հեռուստաշոուի տաղավարում հաղորդավար Դմիտրի Բորիսովը հայտնել է, որ Վիտալինան հրաժարվում է վերադառնալ Ռուսաստան և մասնակցել նկարահանումներին, սակայն նրա ընկերներից մեկին հաջողվել է կապ հաստատել Վիտալինայի հետ: Նա աղոտ պատմել է, որ այժմ հանգստանում է Վրաստանում, իսկ սկանդալային ամուսնալուծության հարցը կցանկանար լուծել օրենքի շրջանակներում:
     Փորձագետները, որոնք հրավիրված են եղել շոուին, նշել են, որ Վիտալինան միշտ ձգտել է լինել ուշադրության կենտրոնում, և այժմ, հնարավոր է, որ իսկապես թաքցնելու բան ունի:
8701 | 0
Facebook