Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը պատմել է՝ ինչու է մեկընդմիշտ հրաժարվել ծխախոտից և ալկոհոլից

16:40, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
Թրամփը պատմել է՝ ինչու է մեկընդմիշտ հրաժարվել ծխախոտից և ալկոհոլից
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, որ մեկընդմիշտ հրաժարվել է ալկոհոլից և ծխախոտից իր ավագ եղբայր Ֆրեդի շնորհիվ:
     «Ես ունեի եղբայր՝ Ֆրեդը: Հիանալի տղա, ամենագեղեցիկ տղան, հրաշալի մարդ, ավելի լավը, քան ես: Սակայն նա խնդիր ուներ: Նա ինձ ասում էր. «Մի՛ խմիր, մի՛ խմիր»: Նա ինձնից մեծ էր, և ես նրան լսում էի»,- CNN-ը մեջբերում է Թրամփի խոսքը:
     Նա նշել է, որ Ֆրեդի շնորհիվ է հրաժարվել վնասակար սովորություններից: «Ես դաս քաղեցի Ֆրեդի շնորհիվ: Դաս քաղեցի»,- հավելել է Թրամփը:
     Հեռուստաալիքը նշում է, որ Թրամփի ավագ եղբայրը տառապում էր ալկոհոլային կախվածությունից, նա մահացել է 1981թ. 43 տարեկան հասակում:
9926 | 1
Facebook